ԼԼիլիթ Գասպարյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիտվայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիտվայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության  վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսին՝ երկրի  ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և լիտվացի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների:

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերությանը Լիտվայի շարունակական աջակցությունը և համոզված ենք, որ Վիլնյուսի ու Երևանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը լայն հնարավորություններ կբացի երկկողմ տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և մարդկային շփումների զարգացման համար։

Ուրախությամբ տեղեկացա, որ ընդունել եք Հայաստանի Հանրապետություն այցելելու իմ հրավերը: Մեծ սիրով սպասում ենք Ձեզ և տիկին Սկվերնելիսին Երևանում, ինչը նոր շունչ և որակ է հաղորդելու մեր բարեկամական հարաբերություններին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում