ՎՎարդուհի Բալյան

Ըմբշամարտի ԵԱ. Բերիանիձեն, Հարությունյանը և Գալստյանը կիսաեզրափակչում են

Ըմբշամարտի ԵԱ. Բերիանիձեն, Հարությունյանը և Գալստյանը կիսաեզրափակչում են

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը ներկայացնող, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն 3:0 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհինին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակչում 7:0 հաշվով հաղթանակ է տարել ուկրաինացի Իվան Բիլեյչուկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակչում է նաև 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը, որը քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում