ՀՀայկարամ Նահապետյան

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրով եմ հիշում 2019 թվականի հոկտեմբերի իմ պաշտոնական այցը Սերբիա, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար։

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը, մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին որոշումը, ինչպես նաև սննդարդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, նորարա­րության, արհեստական բանականության ոլորտները նոր հեռանկարներ են ստեղծում առկա փոխհարաբերություններն առավել խթանելու և զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում