ՌՌոզա Խաչատրյան

«Մանչեսթեր սիթին» զրկվել է Եվրագավաթներին մասնակցելու իրավունքից

«Մանչեսթեր սիթին» զրկվել է Եվրագավաթներին մասնակցելու իրավունքից

The Guardian-ը գրել է, որ ՈՒԵՖԱ-ն պատժել է «Մանչեսթեր սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Թիմին արգելել են հաջորդ երկու մրցաշրջաններում մասնակցել Եվրագավաթներին։ Բացի այդ, «քաղաքացիների» նկատմամբ տուգանք է սահմանվել 30 մլն եվրոյի չափով։

Եվրագավաթներից «Մանչեսթեր սիթիին» հեռացնելու որոշումն ընդունվել է ՈՒԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության (CFCB) արբիտրաժային պալատի կողմից:

«Ապացույցների ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ «Մանչեսթեր սիթին» խախտել է ՈՒԵՖԱ-ի և ֆինանսական ֆեյր-փլեյի արտոնագրման կանոնները՝ 2012-2016 թվականներն ընկած ժամանակաշրջանում հովանավորչական եկամուտների ավելի մեծ մասնաբաժին ապահովելով»,- ասված է հայտարարության մեջ:
Որոշումը, որը ուժի մեջ է մտնելու Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանից սկսած, «Մանչեսթեր սիթին» կարող է բողոքարկել մարզական արբիտրաժային դատարանում (CAS) կամ համաձայնել դրան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում