Հուլիսի 2-ը սպորտային լրագրողի օրն է

Հուլիսի 2-ը սպորտային լրագրողի օրն է

Լուսանկարում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության Սպորտի բաժնի աշխատակիցներ 

Դարեր ի վեր սպորտը համախմբել է ոչ միայն անհատներին ու քաղաքները,  այլև պետություններ ու նույնիսկ մայրցամաքներ: Պատերազմները դադարում էին, երբ սկսվում էին Օլիմպիական խաղերը, և վերսկսվում, երբ դադարում էին Օլիմպիական խաղերը: 

Ֆուտբոլն իր փոխանցումներով, բռնցքամարտն իր հարվածներով, գեղասահքն իր պահումներով այնքան հետաքրքիր չէին լինի, եթե դրանց չգումարվեին սպորտային լրագրողների մեկնաբանությունները: Սպորտային լրագրողները 1995-ին պարգև ստացան մասնագիտական տոնի տեսքով: 1995-ից սկսած Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ 130 երկրում նշվում է այս տոնը:

1924-ին ձևավորվեց Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան, որն այսօր միավորում է լրագրողների գրեթե 25 ազգային միավորումներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում