ՎՎարդան Հովսեփյան

Մեր երեխաները պետք է սնվեն սահմանված սննդակարգով. փոխքաղաքապետ

Մեր երեխաները պետք է սնվեն սահմանված սննդակարգով. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչներին: Փոխքաղաքապետը նշել է, որ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ մանկապարտեզներին մատակարարվել է ոչ պատշաճ որակի սննդամթերք: 

«Մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակը, փաթեթավորումը, մատակարարման ճիշտ ժամանակացույցը և մթերքի տեխնիկական բնութագրերին համապատասխանությունը խիստ ուշադրության կենտրոնում է, և ցանկացած ապրանք, որը չի համապատասխանի սահմանված չափորոշիչներին, չի ընդունվելու: 2019 թ. ունեցանք մի շարք խնդիրներ, որոնք լուծվեցին՝ փոխելով մատակարարներին: Եթե հիմա էլ որևէ մեկը մանկապարտեզին անորակ սնունդ մատակարարի, ապա մենք այդ ընկերության հետ այլևս անելիք չունենք»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ դեպքեր են արձանագրվել, երբ մատակարարները չեն ապահովել մատակարարվելիք մթերքները (միրգ և բանջարեղեն)` պատճառաբանելով ապրանքների շուկայական թանկացումը: Իսկ մատակարարելիս էլ դրանց մեծ մասը եղել է օգտագործման ոչ ենթակա:
«Հայտարարված են եղել բաց մրցույթներ, որոնց պայմաններին ծանոթանալով են ընկերությունները տվել իրենց գնառաջարկները, մասնակցել ու հաղթել՝ պարտավորվելով ապահովել տվյալ ապրանքատեսակը: Մեր երեխաներն ամեն օր պետք է սնվեն սահմանված սննդակարգով, և եթե ունենանք ևս մեկ նման դեպք, ստիպված կլինենք կիրառել վարչական տույժեր և խզել պայմանագրերը»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետն անդարադարձել է մատակարարման ընթացքում առաջացող մի շարք այլ խնդիրների, մասնավորապես՝ մատակարարների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը նաև շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ընկերություններին պատշաճ համագործակցության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում