Մոսկվայի կինոփառատոնի շրջանակում նշվեց Հարություն Խաչատրյանի 60-ամյակը

Մոսկվայի կինոփառատոնի շրջանակում նշվեց Հարություն Խաչատրյանի 60-ամյակը

Մոսկվայի 37-րդ կինոփառատոնի հեղինակավոր ժյուրիի կազմում ներկայացված էր նաեւ Հայաստանը:Նիկիտա Միխալկովը հիմնական մրցույթի ժյուրիում էր համախմբել մեծ կինոյի հնչեղ անուններ՝ Ժան Ժակ Անո, Ժաքլին Բիսե, իսկ Հարություն Խաչատրյանը նրա հրավերով վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ էր:

Ճանաչված հայ ռեժիսորը մոսկովյան կինոփառատոնի ֆավորիտներից է. այնտեղ սիրում եւ գնահատում են նրա կինոն: 2014-ին կինոփառատոնում ռեժիսորը ներկայացրեց իր նոր՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը:

Այս տարի փառատոնի կազմկոմիտեն ռեժիսորի 60-ամյակը նշեց նրա ստեղծագործական երեկոյի ընթացքում  հեղինակավոր կինոմրցանակներով եւ «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում