ՎՎարդան Հովսեփյան

Վանաձորի նախկին ճոպանուղու վերագործարկումը՝ մարզային իշխանության ուշադրության կենտրոնում

Վանաձորի նախկին ճոպանուղու վերագործարկումը՝ մարզային իշխանության ուշադրության կենտրոնում

Լոռու մարզպետի առաջարկությամբ կմշակվի Վանաձորի նախկին ճոպանուղու և Սայաթ-Նովայի անվան զբոսայգու տարածքի զարգացմանն ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր: 

Անդրեյ Ղուկասյանի հրավերով Վանաձորում էին «Գրանթ Թորնթոն» (Grant Thornton) հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչները՝ մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ-Նովայի անվան զբոսայգու տարածքն ուսումնասիրելու, նաև դրանց ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր մշակելու նպատակադրմամբ: Մարզի ղեկավարի հետ հյուրերը շրջել են նշված տարածքներում՝ իրականացնելով նախնական ուսումնասիրություններ:

ՀՀ կառավարության հետ նախնական համաձայնությամբ արդեն պատրաստի ծրագրերը կներկայացվեն ՀՀ վարչապետին և կառավարությանը:

«Պետությունը պատրաստ է ստանձնելու ճոպանուղու և հարակից ենթակառուցվածքների, այգու պարագայում՝ տարածքի բարեկարգումը: Միաժամանակ արդեն իսկ կան գործարարներ, որոնք պատրաստ են գումարներ ներդնելու սպասարկման ոլորտը զարգացնելու համար»,- ասել է մարզպետը:

Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Վանաձորը նշանակալից առավելություններ ունի անգամ Ծաղկաձորի և Դիլիջանի նկատմամբ, և գաղափարի իրագործումը կնպաստի զբոսաշրջային հոսքերի ներթափանցմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում