Ֆրանսիացի բարերարն այցելել է Տավուշի մարզ

Ֆրանսիացի բարերարն այցելել է Տավուշի մարզ

Ավանդական աղուհացով, ջերմությամբ, ազգային երգ ու պարով «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը դիմավորեց սպասված հյուրերին: Ազգությամբ չեխ, Ֆրանսիայում հայտնի թոփ մոդել, կինոդերասանուհի  Ադրիանա Կարամբը եկել էր հայազգի ամուսնու` գործարար Արամ Օհանյանի հետ:

Երկուսն էլ առաջին անգամ էին Հայաստանում, սահմանամերձ Տավուշի մարզ էին այցելել հատուկ առաքելությամբ, նոյեմբերի 20-ից 23-ը Ֆրանսիայում կմեկնարկի ամենամյա  ֆոնեթոնը, որի հովանավորն այս անգամ ինքը` Ադրիանա Կարամբն է:

Բարերարը հետաքրքրությամբ տեղեկացավ Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգային խորհրդի ֆինանսավորմամբ Տավուշում իրականացվող գյուղատնտեսության զարգացման ծրագրերին: Ֆրանսիական պատվիրակության հետ այցելելով Լուսաձոր գյուղի տարածքում եվրոչափանիշներով կառուցված ֆերմա՝ Կարամբը համտեսեց արտադրանքի տեսականին:

Հավանեց և խոստովանեց, որ հայկական խոհանոցի անդիմադրելի համուհոտին ծանոթ է ամուսնու քրոջ շնորհիվ:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում