ՎՎարդան Հովսեփյան

Հայ-ֆրանսիական միգրացիոն համագործակցության շուրջ քննարկում ՄԾ-ում

Հայ-ֆրանսիական միգրացիոն համագործակցության շուրջ քննարկում ՄԾ-ում

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի գլխավոր տնօրեն Դիդիե Լեշիի գլխավորած պատվիրակությանը։

«Վերջին շրջանում մեր համագործակցությունը ՆԻՖԳ-ի գրասենյակի հետ դարձել է ավելի ինտենսիվ, ինչը շատ արդյունավետ է։ Հուսով եմ, որ դրանք նոր ձևաչափերով կշարունակվեն, ինչի ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ մեկնարկել ենք»,- ասել է Արմեն Ղազարյանը՝ շեշտադրելով հատկապես հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։

Դիդիե Լեշին ևս բարձր է գնահատել երկարամյա համագործակցությունը երկու երկրների միջև։ Կողմերը քննարկեցին մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ մարտահրավերները։

«Ֆրանսիայում ոլորտի վերաբերյալ որոշ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենում, ինչի հիման վրա մենք պետք է վերանայենք նաև մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է գրասենյակի տնօրենը՝ հույս հայտնելով, որ արդյունքում համատեղ իրականացվող ծրագրերը կբարելավվեն:

Ի պատասխան ֆրանսիացի գործընկերոջ առաջադրած հարցերի՝ ՄԾ պետը ներկայացրել է անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները, երկրում կայացած և նախատեսվող բարեփոխումները, ռեադմիսիոն համաձայնագրի բարձր կատարողականը, ինչպես նաև այն հանգամանքը, որ զուգահեռ՝ միջգերատեսչական պատվիրակությունը պարբերաբար արտագնա քննարկումներ է ունենում եվրոպացի գործընկերների հետ ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում