Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Անցած շաբաթ Ֆրանկֆուրտի «Բյուխմեսսե» գրքի միազգային 66-րդ ցուցահանդես-տոնավաճառին իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանը: Տոնավաճառն ամեն տարի իր շուրջն է համախմբում 7000-ից ավելի հրատարակչության  աշխարհի շուրջ 100 երկրներից, ինչպես նաև բազմահազար այցելուների, գրական և գրահրատարակչության ոլորտի մասնագետների:

Հայաստանն այս ինքատիպ ցուցահանդեսին սկսել է մասնակցել դեռ անկախության առաջին տարիներից, իսկ 2005 թվականից ի վեր արդեն ամեն տարի կանոնավոր կերպով ակտիվորեն ներկայանում է եվրոպական հանրությանը՝  ի ցույց դնելով արդի հայ գիրն ու հայկական խոշորագույն հրատարակչություններին:

Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան  Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի շնորհանդեսը  միաժամանակ երեք՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների, ինչպես նաև Սուսաննա Սարգսյանի  հայկական խոհանոցի մասին պատմող «Խոհանոցային ճամփորդություն Հայաստանով» գերմաներեն գրքի շնորհանդեսը:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում