Արտակարգ դեպք՝ Երևանի Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը

Արտակարգ դեպք՝ Երևանի Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը

Երևանի Հանրապետական հիվանդանոցի ծննդատանն ամուսինը հրազենից կրակել է երեք օր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջ վրա, ապա ինքնասպան եղել: Ահազանգը ստացվել է առավոտյան 10:15-ին: Ծննդատանը կնոջը հրազենային ծանր վնասվածք հասցրած և ինքնասպան եղած Հայկ Վարդանյանն արձակել է 4 կրակոց, որից երկուսը դիպել է կնոջ պարանոցին: Դեպքից անմիջապես հետո առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ շտապ հրավիրվել է կոնսիլիում, որոշվել է ծանր վիրավորում ստացած ծննդկանին՝  27-ամյա Մելինե Ասատրյանին, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» կենտրոնից տեղափոխել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Անհրաժեշտ բոլոր միջոցառումներից՝ լաբորատոր, գործիքային, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններից հետո կինը վիրահատվել է: Երեք ժամ տևած վիրահատությունն ավարտվել է բարեհաջող: Կնոջ վիճակը կայուն ծանր է։ Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը։ Դեպքի պահին նորածինը մոր կողքին է եղել, և, բարեբախտաբար, չի տուժել: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում