ՆՆարե Ոսկանյան

Ընդունվում են ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական ամենամյա մրցանակների հայտերը

Ընդունվում են ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական ամենամյա մրցանակների հայտերը

ՀՀ քաղաքացի տաղանդավոր երիտասարդները մինչև այս տարվա փետրվարի 28-ը կարող են դիմել ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակի համար։ Վիզուալ արվեստների բնագավառում նախատեսված է երիտասարդական 4, իսկ գրականության բնագավառում՝ 1 մրցանակ։ Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Վիզուալ արվեստների բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 25 տարեկանն է: Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 27 տարեկանն է: Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 10-ի դրությամբ: Մրցանակին կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2019 թվականին: Գրականության բնագավառում ընդունվում են արձակ (պատմվածք, վիպակ, վեպ) գործեր կամ բանաստեղծությունների շարքեր` տպագրված գրքով կամ պարբերականներում:

Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը հնարավոր է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից www.himnadram.org կամ գործադիր վարչության գրասենյակից: Պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար՝ https://www.himnadram.org/hy/1566295343։ Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար հնարավոր է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին (հեռ. +374 10 52-09-40, էլփոստ՝ a.khachikyan@himnadram.org, Հայաստանի Հանրապետություն, 0024, Երևան, Մարշալ Բաղրամյան 26/1, Հայաստանի Հանրապետութան նախագահի նստավայր)։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդի համար ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 14-ը, իսկ հիմնական 7 անվանակարգերում 2020 թվականի հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է հունվարի 31-ին։

Նախորդ մրցանակակիրների մասին տեղեկությունները՝ այստեղ. https://www.presidentprize.am/hy/6։

ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել և ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան և 10 հազար դոլարի չափով դրամական պարգև: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում