ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանից հոսքը չի բավարարում, որ ուղիղ չվերթ կազմակերպվի Երևանից Լոս Անջելես. Ռևազյան

Հայաստանից հոսքը չի բավարարում, որ ուղիղ չվերթ կազմակերպվի Երևանից Լոս Անջելես. Ռևազյան

Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Թեև այս պահին ավիաընկերությունների միջև մեծ հետաքրքրվածություն չկա, սակայն դա առիթ չէ ձեռքերը ծալած նստելու, և իրենք փորձելու են կապեր ստեղծելու ուղղությամբ քայլեր անել»,- հայտարարել է Ռևազյանը։

Ռևազյանը նաև հայտնել է, որ Հայաստանից հոսքը չի բավարարում, որ ուղիղ չվերթ կազմակերպվի Երևանից դեպի Լոս Անջելես։

«Ավիաընկերության համար շաբաթական մեկ չվերթն արդյունավետ չէ, առնվազն երկու-երեք չվերթ է պետք։ Պարզապես, նրանք հետաքրքրվում են Նյու Յորքի, մենք՝ Լոս Անջելեսի ուղղությամբ։ Տեսնենք՝ այս ամենն ինչի կբերի»,- նշել է Ռևազյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում