ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ տարածքում ողջ գիշեր որոշ ավտոճանապարհներ փակ կլինեն. ԱԻՆ

ՀՀ տարածքում ողջ գիշեր որոշ ավտոճանապարհներ փակ կլինեն. ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի´ քաղաքացիներ,

ըստ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում