ԳԳոհար Սիմոնյան

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք մարզիկին՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը  հաղթեց թուրք մարզիկին՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում  60 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը դարձավ չեմպիոն՝ հաղթելով թուրք մարզիկի:

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 26-ամյա հայ ըմբիշի մրցակիցը երիտասարդների եռակի աշխարհի չեմպիոն, թուրք Քերեմ Քամալն էր, որի նկատմամբ Ղարիբյանը շքեղ հաղթանակ տոնեց՝ պահպանելով Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսը: 

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա շատ գեղեցիկ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0):

Մեր մարզիկը կիսաեզրափակչում էլ ոչ մի խնդիր չունեցավ էստոնացի Հիլարի Մայգիսալուի հետ պայքարում. և ժամանակից շուտ հաղթանակ (8:0) տարավ նրա նկատմամբ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում