ՄՄերի Եգորյան

Նոր ձևանմուշով հայտարարագրերը ներկայացվելու են մինչև 2020-ի մարտի 31-ը

Նոր ձևանմուշով հայտարարագրերը ներկայացվելու են մինչև 2020-ի մարտի 31-ը

Հաշվի առնելով պաշտոնատար անձանց հարցումները և հանրության մի հատվածի  մտահոգությունները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարության կողմից 2020 թ. հունվարի 30-ի 102-Ն որոշմամբ հաստատվել են հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձևերը։

Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 1-ից օրենքի ուժով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն հայտարարատու համարվող անձինք նոր ձևանմուշով հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2020 թվականի մարտի 31-ը։

Հայտարարագրերը ներկայացվելու են էլեկտրոնային կարգով։ Այս պահին էլեկտրոնային բազան մշակման  փուլում է և շուտով հասանելի կդառնա հայտարարատուներին։

Հանձնաժողովը բոլոր հայտարարատու անձանց անհատապես կծանուցի՝ տրամադրելով անհատական օգտատիրոջ անվանումն ու գաղտնաբառը, ինչպես նաև հայտարարագրի լրացման կարգը։

Հընթացս Հանձնաժողովը տեղեկատվություն կտրամադրի հայտարարագրերին առնչվող նորությունների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում