ՎՎարդան Հովսեփյան

Սպանդանոցային գործունեությանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրազեկում

Սպանդանոցային գործունեությանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրազեկում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոնների մասնագետներն արդեն մի քանի օր է՝ սկսել են հանդիպումներն ու իրազեկման աշխատանքները սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց, խոշոր ֆերմերային տնտեսություն ունեցողների, անասնաբույժների և խոշորացված համայնքների վարչական պատասխանատուների հետ։

Հանդիպումների ժամանակ ներկայացվում են սպանդանոցային գործունեություն սկսելու համար անհրաժեշտ քայլերի ուղեցույցը, սպանդանոցների կառուցմանն ուղղված պետական աջակցության ծրագրի պայմանները, սպանդանոցներին ներկայացվող պահանջները: Խոսվում է նաև սպանդանոցային մորթի առավելությունների, միս-մսեղիքի անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի տրամադրման կարգի մասին:

Իրազեկման աշխատանքները շարունակական են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում