ՌՌոզա Խաչատրյան

«Կենգուրու 2020» միջազգային մաթեմատիկական մրցույթը տեղի կունենա մարտի 19-ին

«Կենգուրու 2020» միջազգային մաթեմատիկական մրցույթը տեղի կունենա մարտի 19-ին

«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Կենգուրու 2020» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որի գրանցումը երեխաների համար կտևի մինչև 2020 թ. փետրվարի 17-ը: Մրցույթին մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ և Արցախի ավելի քան 1350 կրթական հաստատության, և կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացողները:

«Կենգուրու 2020»-ն այս տարի կանցկացվի մարտի 19-ին՝ համախմբելով Հայաստանի և Արցախի հազարավոր երեխաների։

«Կենգուրուն» մաթեմատիկայի ամենամեծ մրցույթն է աշխարհում, որին մասնակցում է 80-ից ավել երկիր: Ի դեպ, մեր երկիրը, ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, 2023 թվականին կհյուրընկալի «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության տարեկան գագաթնաժողովը, ինչը փաստում է մեր երկրում մրցույթի կազմակերպման և անցկացման դրական փորձի և բարձր մակարդակի մասին:

Մրցույթը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից: 11 տարվա ընթացքում եղել է 434,100 մասնակից Հայաստանից և Արցախից:

Մրցույթի գրանցման մասին տեղեկություններ առավել մանրամասն ներկայացված են http://kangaroo.am/ կայքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում