ՌՌոզա Խաչատրյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության սկզբունքները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության սկզբունքները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ նոր անդամների կազմով գործում է արդեն երկու ամիս՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ից, որի գործունեությունը հիմնված է նորարարական մոտեցումների, թափանցիկության, հաշվետվողականության ապահովման սկզբունքների վրա։

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարության մշակման նպատակով հայեցակարգի նախագծում և հանրային քննարկման նախաձեռնում։ Ավելի քան 70 գերատեսչություններից, կազմակերպություններից և անհատներից ստացվել են առաջարկներ, որը Հանձնաժողովի համար մեծ ներդրում է կոռուպցիայի կանխարգելման համատեղ ջանքերի համար։
  • Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքից բխող հայտարարագրերի նոր ձևանմուշների մշակում, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի որոշմամբ, որի միջոցով բարելավվել է գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և հնարավոր խախտումների արձանագրման մեխանիզմը։
  • Միջազգային փորձագետների աջակցությամբ հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանության մշակում, որը կկիրառվի 2020 թվականին ներկայացված հայտարարագրերի նկատմամբ։
  • Միջազգային գործընկերների աջակցությամբ պետական կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակում, որը թիրախավորում է ներքին ընթացակարգերի, իրավական խնդիրների բացերը, ինչպես նաև քաղաքացուն հասանելի ծառայության որակն ու արդյունավետությունը։
  • Հանրային ծառայողների թեկնածուների, այդ թվում՝ դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման մեթոդաբանության մշակում, որն առաջիկայում՝ մարտ ամսին, կվերջնականացվի եվրոպական փորձի ուսումնասիրման արդյունքներով։
  • Հանրային ծառայողի վարքագծի կանոնագրքի մշակում, որի համար մոտ 35 գերատեսչությունից հավաքագրվել և ուսումնասիրվել են վարքագծի գործող կանոնները։
  • Պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտման, անհամատեղելիության պահանջների, հայտարարագրերի սխալ լրացման վերաբերյալ քննարկվել է 8 դիմում, և հարուցվել է 2 վարույթ, այդ թվում վարույթ է հարուցվել նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:
  • Հանձնաժողովի գործունեությանը առավելապես առնչվող մի շարք օրենքների փոփոխությունների վերաբերյալ կարծիքի ներկայացում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություն, «Դատական օրենսգրքի» և հարակից 12 օրենքների փոփոխության վերաբերյալ, որի միջոցով չեզոքացվում են Հանձնաժողովի գործունեության հնարավոր խոչընդոտները։
  • Անհատներից և տարբեր մարմիններից հասցեագրված ավելի քան 20 դիմումի արձագանք։
  • Պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների  հետ համագործակցության ձևավորում։
  • Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանականերում ՏԻՄ համակարգում քաղաքական բարեվարքության և էթիկայի աշխատանքային խմբում ներգրավածություն, որի արդյունքում նախատեսվում է կատարելագործել վարքագծի կաոննները։ 
  • Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբում ներգրավվածություն, որի միջոցով կխթանվի Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը։

Հանձնաժողովը զուգահեռաբար զբաղված է կառուցվածքային ձևավորման և կայացման գործընթացով, որը ներառում է շենքային պայմանների կարգավորումը, գույքի ձեռքբերման գործընթացի համակարգումը, կանոնադրության և կառուցվածքի մշակումը, աշխատակազմի պաշտոնների նկարագրությունների կազմումը, աշխատակազմի համալրման նպատակով մրցութային հարցաշարերի մշակումը, կադրերի ներգրավումը և այլն։

Իր գործունեության իրականացման շրջանակներում Հանձնաժողովը բաց է և իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը համարում են առաջնային, ունեն առարկայական առաջարկներ, այդ թվում նաև նորարարական մոտեցումներ և մեթոդաբանություն՝ կոռուպցիան մեր իրականությունից արմատախիլ անելու համար։

Այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է 4 անդամով։  ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հանձնաժողովին հատկացված տարածքը դեռ շահագործման պատրաստ չէ, ինչի պատճառով աշխատակազմն ամբողջ ծավալով դեռևս չի ձևավորվել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ․ հասցեին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում