Նոր կայք և թեժ գիծ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

Նոր կայք և թեժ գիծ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

Գործարկվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով։ Այս հարթակում հասանելի են տեսչական մարմնի նորությունները, ԱԱՏՄ գործունեությանը, ստուգման տարեկան ծրագրին առնչվող և այլ տեղեկություններ։

Տեսչական մարմինը պատրաստ է արդեն նոր՝ 8107 թեժ գծով լսել քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ իր լիազորությունների շրջանակում դրանց արձագանքելու և ընթացք տալու։

Միաժամանակ, որպես թեժ գիծ շարունակում է գործել նաև (010) 650 305 հեռախոսահամարը։ Դրանով 2019-ին ստացված հարցերի գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի խնդիրներին։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին՝ պայմանավորված հանրային օբյեկտներում աղմուկի, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու այլ խնդիրներով։

Ըստ զանգերի վիճակագրության՝ աճի միտում ունեն հատկապես աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցերը։

Քաղաքացիները ԱԱՏՄ հաճախ են զանգահարում հետևյալ հարցերով՝

  • սանիտարական նորմերի պահպանում.
  • կրթական հաստատություններում սանիտարական նորմերի խախտումներ.
  • դեղերի շրջանառություն և դեղագործություն.
  • աշխատողների անվտանգության ապահովում և առողջության պահպանում.
  • բուժսպասարկման որակ՝ բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը.
  • աղմուկ.
  • բժշկական թափոնների խնդիրներ.
  • ջրի որակին առնչվող խախտումներ.
  • աշխատավայրում կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցների տրամադրման և կիրառման կարգ և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում