ՆՆարե Ոսկանյան

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացու ուսումնառության տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացու ուսումնառության տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունում՝ տեխնիկումում սովորած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկելուն աջակցելու հարցում։

Դիմումատուն հայտնել է, որ կենսաթոշակային մարմինը տեխնիկումում սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվարկել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ցերեկային ուսուցմամբ սովորած լինելու վերաբերյալ:

Տեխնիկումի (ներկայումս՝ քոլեջ) տնօրենի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ցերեկային ուսուցմամբ սովորած լինելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվել է քաղաքացուն, որը տեղեկանքը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Արդյունքում քաղաքացու ուսումնական տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում