ՎՎարդան Հովսեփյան

Երևանի ավագանին նոր անդամ ունի. ԿԸՀ-ն հաստատեց

Երևանի ավագանին նոր անդամ ունի. ԿԸՀ-ն հաստատեց

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Պավել Յուրիի Սարգսյանին:

Այս մասին ԿԸՀ արձանագրությունը ընթերցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թ. փետրվարի 5-ի Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ ԿԸՀ-ն արձանագրում է. ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Յուրիի Սարգսյանին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում