Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ԱԺ-ում ամենաշատը բացակայած Արուսյակ Ջուլհակյանի պարզաբանումը

ԱԺ-ում ամենաշատը բացակայած Արուսյակ Ջուլհակյանի պարզաբանումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հրապարակված այն փաստին, որ ինքն ամենաշատը բացակայած պատգամավորն է:

«Սիրելի ընկերներ,

Այսօր Parliament Monitoring ծրագրի ամփոփման ժամանակ ներկայացվել է, որ ես ԱԺ 3-րդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորն եմ (132 բացակայությամբ): Այս առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը։

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորը կարող է զրկվել մանդատից, եթե օրացուցային կիսամյակի ընթացքում անհարգելի բացակայել է ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կեսից ավելիից։ Այդ պատճառով Ազգային Ժողովի կայքում պատգամավորի բացակայությունները հաշվարկվում են՝ ըստ նրա կողմից ՉՔՎԵԱՐԿՎԱԾ նախագծերի քանակի։ Parliament Monitoring ծրագիրն իր տվյալները վերցնում է ԱԺ կայքից, հետևաբար, ՉՔՎԵԱՐԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ քանակը մեխանիկորեն ներկայացվում է՝ որպես նիստերից բացակայությունների քանակ։ Այնինչ, 7-րդ գումարման Ազգային ժողովը 132 նիստ հաստատապես չի էլ գումարել, որ հնարավոր լիներ դրանցից բացակայել։)

Իսկ քվեարկություններից բացակայել եմ հիմնականում հարգելի պատճառով՝ գործուղումների և երկշաբաթյա հիվանդության (ջրծաղիկ) պատճառով։ Մի երկու անգամ էլ խցանումների պատճառով ուշացել եմ 5-10 րոպեով և բաց թողել առավոտյան քվեարկությունների պահը։ Ազգային ժողովում քվեարկությունները տեղի են ունենում բացառապես առավոտյան շուտ, նիստի ամենասկզբում՝ 5-ից 10 րոպեի ընթացքում։ Ընդ որում, քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկած նախագծերը, որոնց թիվը երբեմն հասնում է երկու տասնյակի։

Ազգային ժողովում ամենօրյա ռեժիմով աշխատող լրագրողները, կարծում եմ, բոլորից լավ կարող են վկայել իմ Չբացակայությունների մասին»:

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքների մոնիթորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այսօր ամենատարբեր տվյալներ էր ներկայացրել  պատգամավորների ակտիվության վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում