Ջավախքին նվիրված քննարկում և բարեգործական համերգ-երեկո

Ջավախքին նվիրված քննարկում և բարեգործական համերգ-երեկո

Կայացել է «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» խորագրով քննարկումը: Ջավախահայության խնդիրների մասին են խոսել վիրահայոց թեմի առաջնորդը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:   

Սոցիալական խնդիրների լուծում, կրթական մակարդակի բարձրացում, մշակությաին կյանքի ակտիվացում գյուղական համայնքներում. այս խնդիրների լուծմանն է ուղղվելու «Ջավախքին՝ աջակցություն» հիմնադրամի կազմակերպած հանգանակությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը  նշում է, որ Վրաստանի Կրթության նախարարությունից թույլտվություն են ակնակալում՝ «Հայ ժողովրդի պատմություն» առարկան թեկուզ ֆակուլտատիվ, արտադասարական պարապմուքններով դասավանդելու  Ջավախքի հայկական դպրոցներում:

Հայաստանում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի խոսքով՝ հայ-վրացական փոխհարաբերությունների հարթակում անլուծելի հարցեր չեն կարող լինել: Ջավախահայության բարեկեցության ապահովման համար վրացական իշխանություններն անում են ամեն հնարավորը:

Քննարկմանը հետևել է բարեգործական համերգ-երեկոն:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում