ՆՆարե Ոսկանյան

Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նորոգվում և արդիականացվում է

Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նորոգվում  և արդիականացվում է

Ռեժիսոր, բեմադրիչ, դերասան Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին: Թատրոնի անձնակազմը այս տարի պատրաստվում է նշել Ղափլանյանի 95-ամյա հոբելյանը:

«Այստեղ ժամանակին եղել է մամուլի կոմիտեի նիստերի դահլիճը: 1968 թվականից մտել ենք այս շենքը և այլևս դուրս չենք եկել: Եվ արդեն 50 տարի՝ փորձում ենք այն թատրոնի շենք դարձնել: Մինչև օրս այստեղ չկա անգամ օդափոխություն»,- հիշում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:

Վերջին անգամ թատրոնը նորոգվել է 20 տարի առաջ: Իսկ անցյալ տարի Երևանի ավագանին հաստատել է բյուջեի փոփոխված տարբերակը, որով 157 մլն դրամ է հատկացվել թատրոնի վերանորոգմանն ու վերազինմանը:

«Մենք խիստ կարևորում ենք մշակութային կազմակերպությունների տեխնիկական ու գույքային միջոցների և առհասարակ պայմանների արդիականացումն ու բարելավումը: Սա կարևոր է, որովհետև Երևանի մի շարք թատրոններ և թանգարաններ չունեն այն պայմանները, որոնք հարիր են 21-րդ դարին, և մենք սկսել ենք Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Թատրոնի նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում