ՎՎարդան Հովսեփյան

Այս տարի վերազինվելու են 14 նախադպրոցական ուսումնական հաստատություններ. ԿԳՄՍ նախարար

Այս տարի վերազինվելու են 14 նախադպրոցական ուսումնական հաստատություններ. ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ակնկալում է սեպտեմբեր ամսին ևս 18 նախակրթարան ունենալ: Այս մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկման ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախարարությունը նախորդ տարի իր ծրագրերի իրագործման գրասենյակի միջոցով հիմնել է 18 նախակրթարան: Այս տարի նույն թվով նախակրթարան է ակնկալվում, որ կունենանք արդեն սեպտեմբեր ամսին»,- ասել է Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ 2020 թ. ընթացքում վերազինվելու են 14 նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում