Ալավերդիում մեկնարկել է «Թատերական Լոռի» փառատոնը

Ալավերդիում մեկնարկել է «Թատերական Լոռի» փառատոնը

Լոռիում մեկնարկած փառատոնն այս տարի նվիրված է Սոս Սարգսյանի 85-ամյակին: Այն կանցկացվի նաև Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում: Ներկայացումներով հանդես կգա 26 թատերախումբ Հայաստանից, Ռուսաստանից ու Վրաստանից: Փառատոնի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը, մշակույթի անվանի գործիչներ:
 
Փառատոնի շրջանակներում բացի ներկայացումներից այս տարի սպասվում են նաեւ վարպետության դասեր, ստեղծագործական քննարկումներ, հանդիպումներ, ճանաչողական շրջայցեր:

Կնշվի Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի 90,  դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80-ամյակները:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում