ԱԱրևիկ Աբելյան

92-րդ «Օսկարի» մրցանակակիրները հայտնի են

92-րդ «Օսկարի» մրցանակակիրները հայտնի են

Տարվա գլխավոր կինոմրցանակաբաշխությունը կայացավ: «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը»։ Ֆիլմն արժանացավ «Օսկարի» նաև «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» և «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում՝ դառնալով պատմության մեջ օտարալեզու առաջին ֆիլմը, որը հաղթեց գլխավոր անվանակարգում։ Առաջին անգամ հաղթողն անգլերեն ֆիլմ չէ: «Լավագույն դերասանը» Հոակին Ֆենիքսն է՝ «Ջոկեր» ֆիլմում մարմնավորած դերի համար: «Լավագույն դերասանուհին» Ռենե Զելվեգերն է՝ «Ջուդի» ֆիլմում տաքսու վարորդի դերի համար։«Երկրորդ պլանի լավագույն դերասանը» Բրեդ Փիթն է՝ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Լորա Դերնը՝ «Ամուսնական պատմություն» ֆիլմի համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում