Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 21:50-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դիլիջանի ոլորանները (ձյուն է տեղում) փակ է բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը  փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Չայնիի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Կապան-Գորիս ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան և Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է: 

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան քաղաքներում և Սեմյոնովկա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Ֆանտան գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում