ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ԱԳՆ-ն Վիտալի Բալասանյանին կոչ է անում զերծ մնալ սուտ տեղեկություններ տարածելուց

ՀՀ ԱԳՆ-ն Վիտալի Բալասանյանին կոչ է անում զերծ մնալ սուտ տեղեկություններ տարածելուց

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի՝ ժնևյան հանդիպման վերաբերյալ արտահայտած դրույթներին:

Հարց. Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել է, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Արդյոք այդ հարցը ներառվա՞ծ է եղել օրակարգում:

Պատասխան. Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում ենք նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: 

Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտրական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում