Ուժեղ քամուց փլուզվել է Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքը

Ուժեղ քամուց փլուզվել է Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 62ա հասցեում գտնվող Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն (120 քմ) ամբողջությամբ փլուզվել է. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանիքից իջեցրել քարերը (25 հատ տուֆ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում