ՌՌոզա Խաչատրյան

Պետական աջակցություն ՀԱՕԿ-ին

Պետական աջակցություն ՀԱՕԿ-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  տեղեկացնում է , որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 120 մլն 888 հազար 800 դրամ պետական ֆինանսավորում է ստացել: Նշվում է, որ գումարը նախատեսված է 2020 թ. Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մարզական պատվիրակության  մասնակցության նախապատրաստման   ապահովման համար:

Նախարարությունը ֆինանսավորում է հատկացրել ևս 4 մարզական կազմակերպությունների՝

Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման համար ստացել է 164 մլն 823 հազար դրամ:

Հայաստանի կույրերի միավորումը 2020 թ. հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների իրականացման համար ստացել է 1 մլն դրամ.

Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը  հսկողության ծառայություններ իրականացնելու համար ստացել է 132 մլն 636 հազար 300 դրամ.

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների իրականացման համար տրամադրվել է 12 մլն 652 հազար 900 դրամ:

Հայտնի է մարզական ևս 23 ֆեդերացիաների 2020 թ. ֆինանսավորման չափը: Գումարները ֆեդերացիաներն օգտագործելու են այս տարվա ընթացքում Հայաստանի առաջնությունների անցկացման, ինչպես նաև միջազգային մրցաշարերին մարզիկների նախապատրաստությունն ու մասնակցությունն ապահովելու համար՝

Հայաստանի շախմատի ֆեդերացիա - 70 մլն 300 հազար դրամ.

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիա - 40 մլն դրամ.

Գեղասահքի ֆեդերացիա - 14 մլն 717 հազար 500 դրամ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում