Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 22:21-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է):

Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում բուք է:

Չայնիի ոլորաններում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 863 բեռնատար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում