ՎՎարդան Հովսեփյան

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Հարություն Բաբայանն ու Արթուր Մանուկյանը հանդիպել են թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ` Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի ու թատրոնների ղեկավարների` շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած համատեղ աշխատանքն արդեն իսկ հաջողության պատմություն ունի. նախորդ գարնանը մշակութային գործիչները բարձրացրել էին իրենց հուզող որոշ հարցեր, որոնք ավելի ուշ լուծում են ստացել: 

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կրկին վերահաստատել է իր՝ նախորդ հանդիպումներին հնչեցրած միտքը, որ բաց են բոլոր առաջարկները լսելու և մշակութային կյանքն աշխուժացնելուն միտված բոլոր նախաձեռնություններին աջակցելու հարցում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում