Մեկնարկեց «Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողովը

Մեկնարկեց «Շախմատը դպրոցներում»  միջազգային գիտաժողովը

ՀՀ Նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը։ 30 երկրի 180-ից ավելի շախմատային գործիչներ ու մասնագետներ ժամանել են Հայաստան՝ ներկա գնտվելու գիտաժողովին: Հայաստանի օրինակը դրական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում մանկապատանեկան շախմատի զարգացման վրա՝ նշել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Ամիր Գիլյազևի խոսքով՝ մեր երկրում շախմատը մասսայականություն է վայելում, և Հայաստանը, ըստ նրա, իմաստուն խաղի ուժեղագույն մրցակից է:

Շախմատային տոնը շարունակվեց   Մալաթիա-Սեբաստիայի  նորաստեղծ շախմատի դպրոցում, որտեղ կարող է անվճար ուսանել 5-ից 8 տարեկան մինչև 350 երեխա:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում