ՎՎարդան Հովսեփյան

2019-ին մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է. Թորոսյան

2019-ին մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հաստատակամ քայլերով Հայաստանը գնում է առաջ` դեպի ավելի անվտանգ մանկություն:

«2019 թ. ընթացքում արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում:

Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ մանկական (0-1 տարեկան) մահացության ցուցանիշը 2019 թ. համար կազմել է 6,2% (բացարձակ թիվը կազմել է 224 դեպք)` 2018 թ. նույն ժամանակահատվածի 7,1% (բացարձակ թիվը կազմել է 261 դեպք) համեմատությամբ:

Համապատասխանաբար, կրճատվել է նաև 0-5 երեխաների մահացության ցուցանիշը` 2019 թ. համար կազմելով 7,6% (բացարձակ թիվ` 276), 2018 թ. նույն ժամանակահատվածի 8,7% (բացարձակ թիվ` 317) համեմատությամբ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում