ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից տարհանվում է ՌԴ ինքնաթիռով

ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից տարհանվում է ՌԴ ինքնաթիռով

Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու տարհանումը իրականացվելու է Ռուսաստանի աջակցությամբ:

Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147 մարդու, որոնց թվում 10-ը՝ Բելառուսի, 3-ը՝ Ղազախստանի, 1-ը՝ Հայաստանի և ևս 1-ը Ուկրաինայի քաղաքացիներ են:

ՌԴ օդատիեզերական ուժերի առաջին ինքնաթիռը,  որում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված անձինք, վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Առաջին ինքնաթիռով տարհանվել է 80 մարդ:

Օդատիեզերական ուժերի երկրորդ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Արևելյան ռազմական օկրուգի օդանավակայանում: Երկրորդ ինքնաթիռը տարհանել է 64 մարդու: Վերալիցքավորումից հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը և վայրէջք կկատարի Տյումենում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում