ՎՎարդան Հովսեփյան

Գուդաուրիում կիրճն ընկած մեքենայից ՀՀ քաղաքացի է դուրս բերվել

Գուդաուրիում կիրճն ընկած մեքենայից ՀՀ քաղաքացի է դուրս բերվել

Գուդաուրիում` Լարս տանող ճանապարհի Ստեփանծմինդա-Կոբի ճանապարհահատվածում ձնահոսքի պատճառով մեքենա է ընկել կիրճը: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ՝ ձնահոսքի պատճառով կիրճն ընկած մեքենայում 3 մարդ է եղել:

«Դեպքի հետևանքով մահացել է մի կին՝ Ռուսաստանի քաղաքացի: Ծառայության աշխատակիցների կողմից կիրճից հանվել է երկու մարդ և տեղափոխվել անվտանգ վայր: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, որի մոտ կոտրվածքներ կան, իսկ երկրորդը՝ Հայաստանի քաղաքացի, որը վնասվածքներ չունի: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հայտարարության մեջ:

Տեղում աշխատել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ փրկարարները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում