ՎՎարդան Հովսեփյան

Խորհրդակցություն սպանդանոցների վերաբերյալ հանձնարարականների կատարման շուրջ

Խորհրդակցություն սպանդանոցների վերաբերյալ հանձնարարականների կատարման շուրջ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման մարմինների հետ փոխգործակցության միջոցով մարզերում իրականացնելու հնարավորություններին:

Շարունակելով խորհրդակցությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սպանդանոցների կառուցման հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրին և մարզպետներից հետաքրքրվել նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքից, մասնավորապես՝ ՍԱՏՄ ներկայացուցիչների մասնակցությամբ մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին, շահառու այլ խմբերին մեկնարկած գործընթացում ներգրավելու և իրազեկելու աշխատանքներից:

Մարզպետների կողմից ներկայացվել են մարզերում սպանդանոցների հասանելիության քանակական պատկերը, յուրաքանչյուր տարածաշրջանում նմանօրինակ ենթակառուցվածքների կարիքների գնահատման հաշվարկները: Հանձնարարականներ են տրվել վարչապետի հանձնարարականի շրջանակում շահագրգիռ բոլոր մարմինների հետ համատեղ տարվող աշխատանքները շարունակելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում