Տիգրան Ձիթողցյանի հայելիներ շարքը Հայաստանում է

Տիգրան Ձիթողցյանի հայելիներ շարքը Հայաստանում է

Երբ ուշադիր նայում ես այս նկարներին, դժվար է հավատալ, որ ժամանակակից տեխնոլոգիաները, ու մասնավորպես ֆոտոշոփը բոլորովին էլ կապ չեն ունեցել այս ակնթարթների հետ: Պարզապես կտավ է և յուղաներկ:

Տիգրան Ձիթողցյանի հայելիներ շարքը Հայաստանում է նորույթ, աշխարհում հիպերռեալիստական ոճը վաղուց է տարածվել: Միայն թե Տիգրանն իր աշխատանքները բոլորովին էլ հիպերռեալիստական չի համարում:

Տիգրանն ընդամենը 8 տարեկանում արդեն ուներ ստեղծագործությունների այնպիսի շարք, որ Հենրիկ Իգիթյանը ցանկություն հայտնեց ցուցահանդես կազմակերպել, միայն թե հրաշամանուկի ծնողները թույլ չտվեցին: Որոշեցին մի քիչ էլ սպասել, որպեսզի տղան ավելի հասուն լինի և իր շուրջ բարձրացած հետաքրքրության և հիացմունքի ալիքը ճիշտ գնահատի:

Առաջին ցուցահանդեսին հաջորդեցին հրավերները, աշխարհի լավագույն ցուցասրահներում հանդիսատեսի հիացմունքն ու արձագանքներն էլ ավելի ոգեւորեցին Տիգրանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում