ՌՌոզա Խաչատրյան

Կիևում երեք հայ բռնցքամարտիկներ դուրս կգան ռինգ

Կիևում երեք հայ բռնցքամարտիկներ դուրս կգան ռինգ

Կիևում փետրվարի 8-ին տեղի կունենա բռնցքամարտի հանդիպում: WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (19-0, 14 КО) կպաշտպանի WBA չեմպիոնական գոտին վենեսուելացի Խոսբե Պերեսի հետ մենամարտում,- հաղորդում է AnalitikaUA.net-ը։

Արտեմ Դալաքյանը ներկայացնում է Union Boxing Promotion Company ընկերությունը և ուկրաինացի միակ բռնցքամարտիկն է, որն իր չեմպիոնական բոլոր պաշտպանությունները անցկացրել է Ուկրաինայում: 2018-ի փետրվարի 24-ին ամերիկյան Inglewood-ում Արտյոմը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ամերիկացի Բրայան Վիլորային: Դրանից հետո Կիևում երեք մենամարտ ավարտվեց Դալաքյանի վաղ հաղթանակով:

Sparta Boxing Promotions համահիմնադիր Իգոր Ֆանյանը AnalitikaUA.net-ին տեղեկացրել է, որ նույն օրը ռինգ կմտնեն նաև այս ակումբի բռնցքամարտիկներ Զորավոր Պետրոսյանը (6-0, 20 КО) և Արամ Ֆանյանը (13-1, 1 КО): Ըստ նրա՝ ակնկալվում է, որ մարտիկների ռինգի մուտքը կլինի հայկական երաժշտության ուղեկցությամբ:

Վերջերս Sparta Boxing Promotions ներկայացուցիչ Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին՝ բացվում են տարբեր մարզական խմբեր և ակումբներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում