ՎՎարդուհի Բալյան

Մոտ օրերս կմեկնարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը. ՊԵԿ նախագահ

Մոտ օրերս կմեկնարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը. ՊԵԿ նախագահ

Մոտ օրերս կմեկնարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ ՀԴՄ ՊՈԱԿ-ի հետ պայմանագրեր կնքել էին 13 մասնավոր ընկերություններ, բայց այս պահին կան 2 տնտեսվարողներ՝ «Դոկտեխնիկ» և Inntech ՍՊԸ-ները, որոնք արդեն ներկայացրել են իրենց ՀԴՄ սարքերն ու ծրագրային ապահովումները, անցնում են թեստավորման վերջին փուլը: Հայտերը շուրջ 11 հազար են:

Նա նշել է, որ այսօր Հայաստանում կա մոտ 67 հազար ՀԴՄ, դրանից 50 հազարը նոր սերնդի են, 17 հազարը՝ հին սերնդի, որոնք պետք է փոխարինվեն նոր սերնդի մեքենաներով։

Անանյանը հավելել է, որ եթե տնտեսվարողները ՀԴՄ չունեն, բայց ՀԴՄ ձեռք բերելու հայտ են ներկայացրել, նրանց նկատմամբ ամենավերջում կիրականացվեն հսկողական գործառույթներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում