ՌՌոզա Խաչատրյան

Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից

Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից

Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական,- նշված է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության մեջ:  

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտից իրականացվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Արդյունքում թե՛ գրիպի և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Ելնելով նշվածից՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում