ԳԳոհար Սիմոնյան

Երևանում Գոհար Գասպարյանի անունով փողոց կանվանակոչվի. ավագանու անդամ

Երևանում Գոհար Գասպարյանի անունով փողոց կանվանակոչվի. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Քիչ առաջ Երևանի Ավագանու կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական հարցերով հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանի փողոցներից մեկը օպերայի մեր ամենապայծառ աստղերից մեկի՝ Գոհար Գասպարյանի անվամբ անվանակոչման նախագծին։

Նախագծի հեղինակն է «Իմ քայլը»  խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը: Փողոցը մինչ այս անանուն էր, գտնվում է Վերին անտառային թաղամասում։

Նախագիծն ավագանու հաստատմանը կներկայացվի առաջիկա նիստին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում