ՀՀովհաննես Վարդանյան

Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության

Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ Ղուկասյանը հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում: «Թումոն» վիճարկում է Վարդան Ղուկասյանի կողմից այգու որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը, ինչի առթիվ հարուցված է քրեական գործ: 

Կարեն Գաբրիելյանը նշել է, որ դատախազության ուշադրության կենտրոնում են նաև Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին կատարած այլ գործողություններ: 

«Այս պահին կատարում ենք ուսումնասիրություններ, քաղաքապետարանից հարցումներ ենք կատարել այդ շենք-շինությունների վերաբերյալ: Քաղաքապետարանից պատասխանել են, որ դրանք իրենց մոտ չեն պահպանվել, դիմել ենք Ազգային արխիվ: Մոտ օրերս կսկսենք նյութեր նախապատրաստել, և կհարուցվի քրեական գործ»,- ասել է դատախազը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում