Ոստիկանությունը ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը

Ոստիկանությունը ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը

Ոստիկանությունն հունիսի 23-ի  առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը Բաղրամյան պողոտայում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշման դեմ ցույցը մեկնարկել էր ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում: Այն վերաճել էր եռօրյա նստացույցի: 

Ցուցարարները հայտարարել էին, որ նստացույցը տեղափոխվելու է Բաղրամյան պողոտա, եթե իշխանությունները չլսեն նրանց պահանջները: 

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկոյան տեղեկացրել է ցուցարարներին, որ հանրապետության Նախագահը ցանկություն ունի 3-4 հոգու հետ հանդիպել, սակայն ցուցարարները մերժել են առաջարկը: Երեկոյան ժամը 11:00-ին Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացրել է, որ այդ ժամից սկսած նրանք իրավունք չունեն աղմկել եւ խախտել հասարակական կարգը: Հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելու ժամանակ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 237 մարդ:


Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում