Շարունակվում են ռուսական ռազմաբազայի զորավարժությունները

Շարունակվում են ռուսական ռազմաբազայի զորավարժությունները

Հոկտեմբերի 13-ին մեկնարկած զորավարժանքները Կովկասում ամենամասշտաբայինն են թե՛ ներգրավված զինծառայողների,   թե՛ ռազմական տեխնիկայի ու հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների թվաքանակով: 3 000 զինծառայող և 500 միավոր ռազմական և հատուկ նշանակության տրանսպորտային միջոց է մասնակցում զորավարժանքին: 

Զորավարժությունների հիմնական նպատակն է ստուգել Հայաստանում տեղակայված զորամիավորումների մարտական պատրաստվածության բոլոր բաղադրիչները:

Նախատեսվում է, որ տակտիկական զորավարժություններին զինվորները կանցնեն մոտ 1000 կիլոմետր տարածություն, կիրականացվի ավելի քան 30 000 հրետանային և 300 000  գնդացրային կրակոց: Մասշտաբային զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 19-ին:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում