ԳԳայանե Թամամյան

Ռևազյանի պատասխանը Մարուքյանին

Ռևազյանի պատասխանը Մարուքյանին

Ընթացք տալով ձեր դիմումներին՝ երկու շաբաթ առաջ դիմել էի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, Ֆեյսբուքում գրել է Էդմոն Մարուքյանը՝ հետևյալ հարցի կապակցությամբ.

«Մեզ շարունակաբար փոխանցվող տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա մարտի 28-ից ռուսական որոշ քաղաքներից, օրինակ՝ Սոչիից, ուղիղ չվերթերը Հայաստան և հակառակ ուղղությամբ դադարեցվելու են։ Նշվածը բնականաբար հարուցում է քաղաքացիների դժգոհությունը։

Ըստ այդմ, խնդրեմ եմ հայտնել, թե արդյո՞ք այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, խնդրել եմ հայտնել խնդրի մանրամասները, և ինչի՛ հետ են կապված այս փոփոխությունները։ Միաժամանակ առաջարկել եմ թույլ չտալ քաղաքացիների համար նման անբարենպաստ որոշման կայացումը և կիրառումը։

Այսօր ստացել եմ գրությանս պատասխանը, որին կարող եք ծանոթանալ ստորև.

«Ի պատասխան Ձեր գրության՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ներկայում Աշուն-Ձմեռ ժամանակահատվածի համար Կոմիտեի կողմից տրված թույլտվությունների համաձայն՝ ռուսական մի քանի ավիաընկերություններ իրականացնում են Սոչի-Երևան-Սոչի չվերթերը:

Հայտնում ենք նաև, որ Կոմիտեն ՌԴ ավիացիոն իշխանություններից մինչ այս պահը որևէ պաշտոնական գրություն չի ստացել, որ ամառային ժամանակահատվածում դադարեցվելու են չվերթերը դեպի Երևան»:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում