ՌՌոզա Խաչատրյան

Նաև Ինստագրամի ռեկորդակիրը. Կրիշտիանու Ռոնալդու

Նաև Ինստագրամի ռեկորդակիրը. Կրիշտիանու Ռոնալդու

Օրեր առաջ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, իր հերթական ռեկորդը սահմանեց՝ դառնալով առաջին մարդն աշխարհում, որն Instagram-ի իր էջում 200 միլիոն+  հետևորդ ունի։

 Ինսթագրամում ամենաշատ հետևորդ ունեցող 10 էջերեն են՝

1․ Ինսթագրամ (@Instagram) – 330 միլիոն հետևորդ.
2․ Կրիշտիանու Ռոնալդու (@cristiano) – 200 միլիոն հետևորդ.
3․ Արիանա Գրանդե (@arianagrande) – 173 միլիոն հետևորդ.
4․ Դուեյն Ջոնսոն (@therock) – 170 միլիոն հետևորդ.
5․ Սելենա Գոմես (@selenagomez) – 167 միլիոն հետևորդ.
6․ Քայլի Ջեներ (@kyliejenner) – 160 միլիոն հետևորդ.
7․ Քիմ Քարդաշյան (@kimkardashian) – 158 միլիոն հետևորդ.
8․ Լիոնել Մեսսի (@leomessi) – 142 միլիոն հետևորդ.
9․ Բեյոնսե (@beyonce) – 139 միլիոն հետևորդ.
10․ Նեյմար (@neymarjr) – 132 միլիոն հետևորդ:

Բրիտանական The Sun-ը, հղում անելով HypeAuditor-ին, գրել է, որ Ռոնալդուին հետևող էջերից ավելի քան 50 միլիոնը ֆեյքեր են։ Աղբյուրի պնդմամբ՝ պորտուգալացի գերաստղին հետևողների 18,7 տոկոսը այսպես կոչված «կասկածելի հաշիվներ» են: Հետևորդների ևս 6,4 տոկոսը համարվում են զանգվածային բաժանորդներ, որոնք ավտոմատացված ռեժիմով բաժանորդագրված են ավելի քան 1500 էջի։ 

Ռոնալդուի ռեկորդներն Ինստագրամում այսքանով չեն սահմանափակվում։ Պորտուգալացի ֆուտբոլիստը տարեկան ավելի շատ գումար է վաստակում Ինստագրամի հրապարակումներից, քան, օրինակ, «Յուվենտուսում» իր մրցելույթներից։ Ռոնալդուի աշխատավարձը Թուրինում տարեկան 31 միլիոն եվրո է, այնինչ Ինստագրամում նա մեկ տարում վաստակել է 47,8 միլիոն դոլար։

Ինստագրամից ստացած եկամուտներով առաջատարները գովազդային հրապարակումների համար՝

1․ Կրիշտիանու Ռոնալդու – 47,8 միլիոն դոլար.
2․ Լիոնել Մեսսի – 23,3 միլիոն.
3․ Քենդալ Ջեներ – 15,9 միլիոն.
4․ Դևիդ Բեքհեմ – 10,7 միլիոն.
5․Սելենա Գոմես – 8 միլիոն.
6․ Նեյմար – 7,2 միլիոն.
7․ Զլատան Իբրահիմովիչ – 4 միլիոն.
8․ Քայլի Ջեներ – 3,8 միլիոն.
9․ Ռոնալդինյո – 2,6 միլիոն.
10․ Քլոե Քարդաշյան – 1,20 միլիոն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում